Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Տավուշում զոհված զինվորականների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց

28 Հուլիս, 2020 09:58
Տավուշում զոհված զինվորականների համար Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցում հոգեհանգստի աղոթք մատուցվեց

Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո հատուկ հոգեհանգստի արարողությամբ աղոթք մատուցվեցհայ-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորականների հոգիների համար: Այս մասին հայտում է «Ամերիկայի ձայնը»:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Կարապետյանի խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո արդեն չորրոդ շաբաթն է, որ եկեղեցին բաց է մարդկանց համար. «Եվ, օգտվելով առիթից, այսօր աղոթեցինք սահմանին զոհված մեր զինվորականների և մեր սամանների խաղաղության համար»:

Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Արա Ավետիսյանի խոսքով՝ իրենց աղոթքներն ուղղում են Հայաստանի և Արցախի ժողովրդին՝ հուսալով, որ բոլոր տեսակի հակամարտությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով.

«Մենք աղոթում ենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, աղոթում ենք, որ Աստված մեր ժողովրդի հետ լինի և պաշտպանի մեր ժողովրդին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին