Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Արցախի ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր

27 Հուլիս, 2020 12:34
 Արցախի ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր

Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ.հուլիսի 25-ի ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

2020թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին