Կարևոր իրադարձություններ

Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է․ Էդուարդ Աղաջանյանի գրառումը

25 Հուլիս, 2020 15:24
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է․ Էդուարդ Աղաջանյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր վճարված հարկը՝ վաղվա կառուցված ճանապարհն է:

Երկարատև քննարկումներից հետո տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը:

Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր:

Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության հաշվարկների երկարաժամկետ կտրվածքով կանխիկի 10%-ի կրճատումը կապահովի ՀՆԱ-ի 0.03% աճ:

Նախագիծը վերջնականացված շուտով կդրվի հանրային քննարկմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին