Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Եգիպտոսի նախագահին

23 Հուլիս, 2020 11:46
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Եգիպտոսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: «Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այդ ամենի ուղղակի արտացոլումն են: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ բոլոր ուղղություններով և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին