Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները

20 Հուլիս, 2020 19:40
Հեղինակ՝ Նանա Գնդոյան
Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները

«Հայփոստ» ընկերության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի լրագրողներ, համաքաղաքացիներ, քանի որ ծանրոցների սակագների վերաբերյալ «Հայփոստ» ընկերության տարածած հաղորդագրություններից հետո հանրության շրջանում դեռևս մնացել են որոշակի հարցեր, հարկ եմ համարում ևս մեկ անգամ ներկայացնել պարզաբանումներ: ❗️

Արդյո՞ք «Հայփոստ» ընկերությունը թանկացրել է ծանրոցների սակագները:

Ո՛Չ, «Հայփոստ» ընկերությունը չի թանկացրել ապրանքային ներդիրով մինչև 1 կգ ծանրոցների գինը, ասեմ ավելին, ընկերությունը, հաշվի առնելով իր հաճախորդների շահերը, երկու օրվա ընթացքում օպերատիվ կերպով մշակել է մինչև 1կգ քաշ ունեցող ծանրոցների համար սակագնային շեմեր, որոնք սկսում են 300 դրամից 1260 դրամի փոխարեն և որին կարող եք ծանոթանալ ստորև: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության փոստային կապի մասին օրենքի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը»18.2 րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն «Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ԱՎԵԼԻ ՑԱԾՐ սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները»: Ինչը նշանակում է, որ Հայփոստը կարող է իջեցնել սակագները, բայց ոչ բարձրացնել:

Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում շատ են դեպքերը, որ օնլայն խանութները էլ ավելի ցածր սակագներ են վճարել:

«Հայփոստ» ընկերությունում ստացված ահազանգի միջոցով պարզ է դարձել, որ դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել և ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձևակերպվել և ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել:

Ի՞նչ է ձեռնարկել «Հայփոստ» ընկերությունը

«Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաև՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման և օրենքի շրջանակներում: Բացի այդ ՝ հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ տրամաբանական չէ և՛ 1 կգ քաշով ծանրոցների համար վճարել 1260 դրամ և 1 կգ-ից պակաս քաշով ծանրոցների համար վճարել նույն գինը՝ Հայփոստ ընկերության թիմը մշակել է մինչև 1 կգ ծանրոցների սակագնային շեմեր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայփոստ ընկերության սահմանած սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանմամ ծառայություններից էժան է 40%-ով:

Սիրելի ընկերներ, աշխատենք փոխշահավետ, բայց օրենքի սահմաններում:

Շնորհակալություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին