Կարևոր իրադարձություններ

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը․ կա 1 տուժած

20 Հուլիս, 2020 12:14
Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը․ կա 1 տուժած

 ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի «Ճլիկ գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը (մոտ 20 մ):

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին