Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե ինչպես ու ինչ միջոցներով է հայկական կողմը ոչնչացրել թշնամու 3 տանկերը

19 Հուլիս, 2020 10:53
Հայտնի է, թե ինչպես ու ինչ միջոցներով է հայկական կողմը ոչնչացրել թշնամու 3 տանկերը

Հայկական արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցել են հակառակորդի երեք տանկ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկությունը հաստատեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով նաև, թե ինչ միջոցներով են խոցվել հակառակորդի տանկերը:

 

«Այո, հաստատում եմ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով»,-ասաց Ստեփանյանը:

Ավելի վաղ Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ էին հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ:

Լրահոս

Դիտել ավելին