Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները. Արարատ Միրզոյան

17 Հուլիս, 2020 18:13
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
ԵԱՀԿ ԽՎ նախագահ ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջւանի համար։

Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին