Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

17 Հուլիս, 2020 13:37
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստն անցկացվում է կառավարության ղեկավարների մակարդակով: Նիստը նախագահում է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Օրակարգում ներառված է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, արդյունաբերության, մրցակցության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներից:

Մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը,  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Նիստում քննարկվելու է «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացումը և պիտակավորման համակարգի հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում: Օրակարգում է նաև բնակչության առողջապահության բնագավառում Միության երկրներում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների համապարփակ ծրագիրը:

Այսօրվա՝ հուլիսի 17-ի նիստում կքննարկվի գազի, նավթի, նավթամթերի շուկայում աշխատանքների ընթացքը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին