Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը դիմակներ արտադրող գործարանը հրետակոծել է ցերեկային ժամերին, երբ ներսում աշխատակիցներ են եղել․ Արման Թաթոյան

15 Հուլիս, 2020 23:50
Հակառակորդը դիմակներ արտադրող գործարանը հրետակոծել է ցերեկային ժամերին, երբ ներսում աշխատակիցներ են եղել․ Արման Թաթոյան

Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» եւ  Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ:Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Իջևանում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան։

«Սա խիստ դատապարտելի է, քանի որ «Տավուշ տեքստիլ»-ն արտադրում է բժշկական դիմակներ, այս կորոնավիրուսի պայմաններում հարցը դիտարկվում է մարդասիրական ոլորտում և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է խոսքը:

Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են, եւ ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող:

Առավելևս, որ դա իրականացվել է ցերեկային ժամերին, այնտեղ գտնվել են աշխատողներ։ Ակնհայտ է, որ սա հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մտադրության մասին է»,- ասաց Թաթոյանը:

 



 

Լրահոս

Դիտել ավելին