Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. Շուշան Ստեփանյան

15 Հուլիս, 2020 21:38
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»։

 

Լրահոս

Դիտել ավելին