Կարևոր իրադարձություններ

Չեք պատկերացնի, բայց մենք ներկա պահին գտնվում ենք պատմական շատ լուրջ իրադարձությունների կենտրոնում․ Կարո Ղուկասյան

14 Հուլիս, 2020 15:50
Հեղինակ՝ Կարո Ղուկասյան
 Չեք պատկերացնի, բայց մենք ներկա պահին գտնվում ենք պատմական շատ լուրջ իրադարձությունների կենտրոնում․ Կարո Ղուկասյան

Կարո Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

« Չեք պատկերացնի, բայց մենք ներկա պահին գտնվում ենք պատմական շատ լուրջ իրադարձությունների կենտրոնում։ Այս 3 օրվա սահմանային լարված վիճակը, մեր ՀՀԶՈւ-ի պրոֆեսսիոնալ գործողությունները շատ կարևոր են  անդրադառնալու հետագա պատմության վրա։

1․ Ալիևը տարիներ շարունակ ադրբեջանի ժողովորդին խաբում էր ասելով, որ ադրբեջանի բանակը տարածաշրջանում ամենհզորն է, և կարող է պատերազմով ետ վերցնել Արցախի 5 շրջան և ավելին(անգամ մայրաքաղաք Երևանը)։ Այս օրերին պարզ դարձավ, որ դա ընդամենը միֆ է՝ դա հասկանում է նաև ադրբեջանի ժողովուրդը։

2․ Ադրբեջանի ժողովրդի ներսում շատ բացասական են տրամադրված Ալիևի և իր կլանի նկատմամբ, դա տեղի է ունեցել երբ մեր հերոսները ոչնչացրել են ադրբեջանցի գենալի և այլ բարձրաստիճան զինվորականներին։

3․ Ամենակարևորներից մեկը դա ներքաղաքական իրավիճակն է, երբ ընդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տարածքներ զիջել ադրբեջանին։ Ըստ ադրբեջանական որոշ տեղեկատվության ՀՀ ԶՈւ գրավել են 4 կարևոր դիրեքեր և Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, որի օրոք պաշտպանության նախարարը հնչեցրել է «Նոր պատերազմն, նոր տարածքների դիմաց» արտահայտությունը։

հ․գ․ Սա ընդամենը մեր բանակի հզորության 10%-ն է, մնացած 90%-ի, և ՄՈԲ-ի մասին ավելի լավ է լռեմ

հ․գ․ Փառք հայոց բանակին, հայ զինվորներին և սպաներին։ Մենք մեր առջև դրված խնիրները կատարում ենք պրոֆեսսիոնալ» ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին