Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 13 միլիոնից

14 Հուլիս, 2020 00:04
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 13 միլիոնից

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13,162,839-ի, մահացել է 573,467 մարդ, ապաքինվել՝ 7,664,683-ը։  

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 138,057 մարդ, վարակվել՝ 3,462,345-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (1,867,841 վարակված, 72,234 մահ) և Հնդկաստանը (907,645 վարակված, 23,727 մահ)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին