Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին Տոյվո Կլաարը գրել է թվիթերյան էջում։
«Մենք խիստ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությամբ։ Երկու երկրների համար չափազանց կարևոր է զսպվածություն ցուցաբերել, կապի բոլոր ուղիներն օգտագործել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով»,-գրել է նա: