Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    569
    581

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

12 Հուլիս, 2020 14:03
Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին  հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 16 փրկարար ջոկատը պարզել էին, որ ահազանգը կեղծ է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի անունից։

Պարզվել է, որ անձը փաստաբանի անունով կեղծ հաղորդագրություն է ուղարկել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու համար՝ ով է փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն ուղարկել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին