Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Ucom ընկերությունը շարժական կապի և ֆիքսված ինտերնետի վերաբերյալ հայտարարություն է տարածել

09 Հուլիս, 2020 22:24
Ucom ընկերությունը շարժական կապի և ֆիքսված ինտերնետի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ բաժանորդներ,

Այս պահին ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են, որոնց մեջ ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա մեր գործընկերները։ 

Հայտնում ենք, որ շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել է։ 

Զանգերի սպասարկման կենտրոնի աշխատանքն այս խոշոր վթարի պատճառով նույնպես խափանված է եղել, այս պահին վերականգնվել է, սակայն հազարավոր զանգերի պատճառով գործում է գերբեռնված ռեժիմով, և Ձեր հարցումների պատասխաններն օբյեկտիվ պատճառներով կարող են ուշանալ:

Հավելենք, որ այս ընթացքում հնարավոր են որոշակի դժվարություններ ցանցի ընդհանուր աշխատանքում, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը և խոստանում պարբերաբար կիսվել տեղեկատվությամբ: 

Շնորհակալ ենք, որ անկախ ամեն ինչից սատարում եք մեզ՝ խոսքով, գործով, խորհուրդով և ակտիվ աջակցությամբ։ Մենք անպայման միջոցներ կձեռնարկենք Ձեզ պատճառված անհարմարությունների հետևանքները մեղմելու համար։ Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին