Կարևոր իրադարձություններ

Հայտնի է հուլիսի 9-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

08 Հուլիս, 2020 21:23
Հայտնի է հուլիսի 9-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը առաջիկայում նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ հայտարարություն է տարածել․

««S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթի մասին

Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 9-ին (ժամը՝ 12։40-ին) «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով www.S7.ru կայքից կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից (երրորդ մուտքի հարևանությամբ)։

Ավիաընկերության փոխանցմամբ, տոմսի արժեքը՝ սկսած 8 հազ․ ռ․: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին