Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը․ գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

08 Հուլիս, 2020 20:27
Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը․ գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը:

Փաստաբանի փոխանցմամբ`Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ Դատախազությունը բողոքարկում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատախազությունը ՀՀ Վերաքննիչ դատարանից պահանջում է  բեկանել այն և  կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։   

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու և ապօրինի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին