Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Երևանում. ռեստորանային համալիրից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ

08 Հուլիս, 2020 20:19
Առեղծվածային դեպք Երևանում. ռեստորանային համալիրից «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյւութեր են նախապատրաստվում հուլիսի 7-ին Երևանում տեղի ունեցած առեղծվածային դեպքի փաստով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժի ահազանգ է ստացվել, որ «մարմնի բազմաթիվ կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Հրանտ Ա.-ն է:

Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում Ավան վարչականն շրջանի Աճառյան փողոցում գործող «Դղյակ» ռեստորանային համալիրում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին