Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն․ Բաթոյան

08 Հուլիս, 2020 12:00
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն․ Բաթոյան

Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:

Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին:

Ընդ որում, նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար:»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին