Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 8-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

07 Հուլիս, 2020 23:15
Հուլիսի 8-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 8-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

 

Լրահոս

Դիտել ավելին