Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

07 Հուլիս, 2020 22:58
Դանակահարություն Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված բժշկական կենտրոն է մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի և ևս մեկ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին