Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»

07 Հուլիս, 2020 08:04
Առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։ Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։ Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, ով հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։

Մեզ ասացին, որ պատճառն Իջեւանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։ Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ ե՛ւ 2019-ն էր հաջող, ե՛ւ հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին