Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Կողբի փողոցի տներից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ ԱԻՆ

05 Հուլիս, 2020 11:17
Հրդեհ Երևանի Կողբի փողոցի տներից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ ԱԻՆ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կողբի փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին