Կարևոր իրադարձություններ

Հայտնի է «Խոսրովի անտառ» արգելոցի այրված տարածքի մակերեսը․ ՇՄՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

03 Հուլիս, 2020 23:59
Հայտնի է «Խոսրովի անտառ» արգելոցի այրված տարածքի մակերեսը․ ՇՄՆ-ն նոր տվյալներ է հրապարակել

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքները։ 

«Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի արդյունքում այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար:

Օրթոֆոտոհատակագծի վերլուծության արդյունքում պարզվել է, որ այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:

Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվարկվել է այրված, մասամբ այրված և չվնասված ծառերի քանակը: Ընդհանուր առմամբ հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված 466»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին