Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. Opel-ի վարորդը հոսպիտալացվել է

03 Հուլիս, 2020 00:30
Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. Opel-ի վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Սևան–Ւջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գեղամ Ռ.-ի վարած DAF մակնիշի բեռնատարն ու 31-ամյա Երվանդ Ս.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Երվանդ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին