Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել․ Ֆրանսիայի արտգործնախարար

02 Հուլիս, 2020 22:39
ԵՄ-ն կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am

«Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում 2 երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում (Կիպրոսի ափերի մոտ) իրականացվող հորատման աշխատանքների, Լիբիայում ու Սիրիայում Անկարայի գործողությունների հետևանքով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին