Կարևոր իրադարձություններ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

02 Հուլիս, 2020 22:12
Հեղինակ՝ Ծովինար Խաչատրյան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու վերաբերյալ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։

Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին