Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

01 Հուլիս, 2020 22:59
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները Սիրիայի կարգավորման եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում հանդես են եկել արաբական այդ երկրի անկախության և ամբողջականության օգտին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Դրանում գրված է, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Այս մասին ասում են նախագահները 2011-ից Սիրիայում փաստացի ընթացող պատերազմի ֆոնին:

Բանակցությունների կողմերը դատապարտել են երկրի հյուսիս-արևելքում նավթային հանքավայրերի ապօրինի զավթումը և հայտարարել, որ նավթային եկամուտները պետք է պատկանեն Սիրիային:

Բացի այդ, Մոսկվան, Անկարան և Թեհրանը պայմանավորվել են շարունակել պայքարել Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպես նաեւ նպաստել խաղաղ գործընթացին Իդլիբ նահանգի դեէսկալացիայի գոտում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին