Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի գործով քննիչի կողմից կայացրած որոշումը հակասում է ինքն իրեն. պաշտպան

01 Հուլիս, 2020 13:50
Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի գործով քննիչի կողմից կայացրած որոշումը հակասում է ինքն իրեն. պաշտպան

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի գործով քննիչի կողմից կայացրած որոշումը հակասում է ինքն իրեն: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց գործով  Զավեն Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

«Այսպես՝ քննիչը քրեական գործից Զավեն Գրիգորյանի վերաբերյալ մասը անջատել է և առանձնացրել առանձին վարույթում: Հարություն Գրիգորյանի մասով գործն ուղարկում է դատարան: Որոշմամբ մի կողմից նշվել է, որ Հարություն Գրիգորյանի կողմից նկարագրված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք են բերվել բավարար ապացույցներ գործը դատարան ուղարկելու համար, մյուս կողմից նշել է, որ Զավեն Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելու վերաբերյալ դեռևս բավարար չեն գործը դատարան ուղարկելու համար: Հակասությունը կայանում է նրանում, որ Հարություն Գրիգորյանը դեռևս շարունակում է մեղադրվել այն բանի համար, որ նա ԽՄԲԻ կազմում՝ եղբոր ԶԱՎԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել այն դեպքում, երբ նույն որոշմամբ արձանագրվում է, որ չկան բավարար ապացույցներ Զավեն Գրիգորյանի մասնակցության վերաբերյալ: Իսկ իրականում ոչ թե չկան բավարար ապացույցներ Զավեն Գրիգորյանի մասնակցության վերաբերյալ, այլ կան անհերքելի ապացույցներ, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում ընդհանրապես չի եղել»:

Փաստաբանի խոսքով՝ վերոգրյալը նշանակում է, որ քննչական մարմինը չունի այն վճռականությունն ու սկզբունքայնությունը, որ անհապաղ դադարեցնի Զավեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող արդեն ապօրինի քրեական հետապնդումը և փորձում է նման պատասխանատվությունը փոխանցել դատարանին:

«Հաշվի առնելով իրավապահների վախկոտ գործելաոճը՝ պաշտպանական կողմը հայտարարում է, որ եթե մինչև հուլիսի 17-ը (Արդարադատության համաշխարհային օր) դադարեցվի Զավեն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և փոխվի Հարություն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, Զավեն Գրիգորյանը շուրջ 5 ամիս անազատության մեջ ապօրինի գտնվելու համար վնասների (այդ թվում՝ ոչ նյութական) հատուցման պահանջ երբեք չի ներկայացնի:

Հակառակ պարագայում՝ «Դե որ դատարան, ուրեմն ԴԱՏԱՐԱՆ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին