Կարևոր իրադարձություններ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

29 Հունիս, 2020 20:47
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 29-ին, ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է բալոնից արտահոսած գազը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։38-ին։ Այրվել է բալոնից արտահոսած գազը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին