Կարևոր իրադարձություններ

Այսօր մենք լոքդաունի պլան ենք մշակում․ Նիկոլ Փաշինյան

29 Հունիս, 2020 18:48
Այսօր մենք լոքդաունի պլան ենք մշակում․ Նիկոլ Փաշինյան

100%-ով պետք է համոզված լինենք, թե ինչպես ենք լոքդաունը պահելու մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա՝ այն կարող է նոր պրոբլեմներ բերել։ Այսօր մենք լոքդաունի պլան մշակում ենք և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստ լինենք՝ ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի։ Բայց ավելի հեշտ ճանապարհ կա, պահպանել հակահամաճարակային կանոնները․ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։ Եթե մենք լոքդաուն հայտարարենք և դա պահենք կենտրոնական փողոցներում, բայց բակերում, շենքերում դա չպահպանվի, այդ լոքդաունը կլինի անարդյունավետ: Ի վերջո, մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել: Մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուրս մեր մեջ այդ լոքդաունը անել, որպեսզի ստիպված չլիենք որպես ուժային գործողություն դա անել»,- ասաց վարչապետը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին