Կարևոր իրադարձություններ

Լավ, որ ասում են «բնիկ երևանցիներ», ու՞մ մասին է խոսքը. Զարեհ Սինանյան

28 Հունիս, 2020 14:40
Հեղինակ՝ Զարեհ Սինանյան
Լավ, որ ասում են «բնիկ երևանցիներ», ու՞մ մասին է խոսքը. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լավ, որ ասում են «բնիկ երևանցիներ», ու՞մ մասին է խոսքը։ Երևի խոսքը գնում է Խալդ Աստուծոյ օրհնությամբ և Արգիշտի Ա-ի կամքով Խաթե և Ծուփանի երկրներից բերված և Էրեբունիում կայազորված զինվորների հետնորդների մասին։

Չգիտեմ։ Ինձ համար երևանցին այն հայն է, որի նախնիները, գալով Թիֆլիսից, Պոլսից, Բաքվից, Ռոստովից, ռուսական Արմավիրից և Հայաստան աշխարհի հազարավոր գյուղերից և մեծ ու փոքր քաղաքներից, իսկ հետագայում՝ Լիբանանից, Սիրիայից, Հունաստանից, Ֆրանսիայից և Սփյուռքի այլ մասերից, նախկինում փոշոտ, աղքատ, թերզարգացած քարվանսարայ Էրիվանը դարձրեցին Երևան և այսօր ապրում են երևանցու բարձր կոչմանն արժանի և պատշաճ գիտակցությամբ և կենցաղով»։

 

Լրահոս

Դիտել ավելին