Կարևոր իրադարձություններ

Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով

27 Հունիս, 2020 14:15
Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։   

 

Լրահոս

Դիտել ավելին