Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետի հրամաններով մարզային նոր ոստիկանապետեր են նշանակվել

27 Հունիս, 2020 11:12
ՀՀ ոստիկանապետի հրամաններով մարզային նոր ոստիկանապետեր են նշանակվել

Երեկ՝ հունիսի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ։

Առավել մանրամսն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին