Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհը մարելու համար ԲԻՍ 1 կանչով դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ «Հայկական Ժամանակ» (տեսանյութ)

26 Հունիս, 2020 22:04
Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհը մարելու համար ԲԻՍ 1 կանչով դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ «Հայկական Ժամանակ» (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկա պահին դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում: Հայտարարված է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Խոտ է այրվում և վտանգավոր իրավիճակ է, քանի որ քամի կա, և կրակը տարածվելու հնարավորություն ունի: Հուշակոթողի և ընդհանուր տարածքի անվտանգությունից ելնելով ավելի շատ ուժեր ենք կենտրոնացնում, որպեսզի արագ կարողանանք մարել հրդեհը, որ չտարածվի»,-ասել է Զարգարյանը:

Հրդեհը նշված հատվածում բռնկվել է ժամը 21:00-ի սահմաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին