ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նստաշրջանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր։