Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունն է վատացել

24 Հունիս, 2020 11:36
«Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունն է վատացել

Ազգային ժողովում քիչ առաջ ընդմիջում հայտարարվեց։ Եղիշե Սողոմոնյանի ելույթի ժամանակ նիստն ընդհատվեց, նիստերի դահլիճում պատգամավորից մեկի ինքնազգացողությունը վատացավ, սակայն, դեռ պարզ չէ, թե ով էր։  Shabat.am-ը կապ հաստատեց պատգամավորներից Հրաչյա Հակոբյանի հետ, վերջինս նշեց, որ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունն է վատացել, այս պահին  Աբրահամյանը բժիշկների հսկողության տակ է ։ Հարցին, թե ինչու՞ է վատացել պատգամավորի ինքնազգացողությունը, Հակոբյանը ասաց, որ դեռ տեղյակ չեն։

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին