Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ի 14,9 հազար նոր դեպք է հաստատվել

23 Հունիս, 2020 19:59
Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ի 14,9 հազար նոր դեպք է հաստատվել

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 14,9 հազարով, հասնելով 440 215-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրում բուժում է անցնում 178 014 մարդ, ապաքինվել է 237 195 մարդ (օրական 10 994 մարդ), մահացել է 14 011 մարդ (մեկ օրում 312 մարդ):

Երկուշաբթի հաղորդվել էր հիվանդության 425 282 դեպքերի մասին (մեկ օրվա ընթացքում ավելի քան 14,8 հազարով աճ), մեկ օր առաջ ՝ հիվանդության 410 461 դեպքերի մասին (մեկ օրվա ընթացքում աճն ավելի քան 15,4 հազարով):

 

Լրահոս

Դիտել ավելին