Կարևոր իրադարձություններ

Հադրութում մասնագետները վերջին երկու օրերին թեստավորման համար նմուշառում են իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից

21 Հունիս, 2020 16:30
Հադրութում մասնագետները վերջին երկու օրերին թեստավորման համար նմուշառում են իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Այս մասին տեղեկանում են Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից։

Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։

Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են։

Նշվում է, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 24 է։

 

Լրահոս

Դիտել ավելին