Կարևոր իրադարձություններ

Դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար. Հետք

19 Հունիս, 2020 18:33
Դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար. Հետք

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվել է Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Ըստ աղբյուրի, դատախազ Աբգար Առաքելյանը դիրքորոշում է հայտնել, համաձայն որի դատաքննությամբ հաստատվել է, որ Հայկ Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքները: Ուստի դատարանին միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարի ազատազրկման: 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

 

Լրահոս

Դիտել ավելին