Կարևոր իրադարձություններ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

18 Հունիս, 2020 21:04
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունից։

««ՄԻԱՑՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի Նախագահության՝ միջազգային գործունեության հարցերով Հանձնաժողովը մտահոգությամբ ընդունեց Երևանում այս պահին բարեկամական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

2008 թ.-ից ի վեր «Միացյալ Ռուսաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հաջողությամբ համագործակցում են՝ նրանց միջև կնքված համաձայնագրի և երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերի հիման վրա:

Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան»-ի և նրա առաջնորդի՝ Գ. Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի՝ օրենքի տառին խստագույնս համապատասխանությամբ, քաղաքական բազմակարծության և հասարակական գործունեության ազատության սկզբունքների հարգմամբ:

Ելնում ենք այն համոզմունքից որ ժողովրդավարական պետություններին հատուկ քաղաքական մրցակցությունը չի տարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելքեր գտնել կոնֆլիկտից, որը մեծ արձագանք է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,- ասված է ԲՀԿ հաղորդագրությունում:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին