Կարևոր իրադարձություններ

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 34 հազարը

15 Հունիս, 2020 23:28
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 34 հազարը

Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 26 նոր դեպք: Ընդհանուր մահերի թիվը դարձել է 34 հազար 371: Մեկ օր առաջ մահացության նոր դեպքերի ցուցանիշը 44 էր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ վերջին մեկ օրում գրանցված մահացության նոր դեպքերի ցուցանիշը մարտի 2-ից ի վեր ամենացածրն է:

Վարակի հայտնաբերումից ի վեր երկրում ընդհանուր կորոնավիրուսով վարակվել է 237 հազար 290 մարդ: Վերջին մեկ օրում գրանցվել է 303 նոր դեպք: Մեկ օր առաջ նոր դեպքերի թիվը 338 էր: Այստեղ ևս նվազման միտում է նկատվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին