Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը․ Լենա Նազարյան

15 Հունիս, 2020 20:28
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ամեն ինչ շուռ տալու նուրբ արվեստը դրդում է որոշ մարդկանց ասպետական ոճով պաշտպանել կին կուսակցական կամ քաղաքական գործիչներին։ Չեն էլ նկատում, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը։ Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Այլ բան է, թե ինչն է նրանց դրդում փողոց փակել՝ իրենց կուսակցության հովանավոր-ղեկավարի մասնավոր շահը, թե՞ հանրային շահը։ Սա այլ հարց է։ Եվ, իհարկե, ոստիկանները չպետք է և չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, չե՛ն խախտել մարմնի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին