Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ մասնագետները Աբովյան քաղաքում ուժեղացված ստուգայցեր են իրականացրել․ արձանագրվել են մի շարք խախտումներ ու թերացումներ

13 Հունիս, 2020 17:12
ԱԱՏՄ մասնագետները Աբովյան քաղաքում ուժեղացված ստուգայցեր են իրականացրել․ արձանագրվել են մի շարք խախտումներ ու թերացումներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ։

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական և իրազեկման աշխատանքներն իրականացրել են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսավարողների մոտ։

Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների արտաքին զննման տվյալները, տեղեկատվական պաստառները, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանները։ Չեն եղել գծանշումներ, անհատական ջերմաչափեր, արձանագրվել է նաեւ ախտահանման միջոցների ոչ բավարար քանակություն։

Խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ Պարետատուն ներկայացնելու եւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու համար։

Մարզերում եւ Երևանում տեսչական մարմինն իրականացնում է ամենօրյա վերահսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումը։


 

Լրահոս

Դիտել ավելին