Կարևոր իրադարձություններ

Եվրոխորհրդարանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ

11 Հունիս, 2020 23:28
Եվրոխորհրդարանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Արցախի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ

Եվրոխորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ․

«Նախորդ տարի հայտարարված Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը  Հայաստանի հյուսիսային հատվածից Կապանը կկապի Լեռնային Ղարաբաղի հետ մինչեւ Հադրութ՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք օկուպացված են:

Սովորաբար մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության երկրների ու բնակչության միջեւ շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի նորմերի խախտումներով:

Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի եւ դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք շատ ենք ցավում այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին