Կարևոր իրադարձություններ

Համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ, մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում․ Փաշինյան

11 Հունիս, 2020 20:45
Համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ, մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձավ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի այն հայտարարություններին, թե կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի համակավարակի դեմ պայքարը:

«Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ, մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու  հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- նշեց Փաշինյանը։

Արդյո՞ք Հայաստանում որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Ըստ վարչապետի կան ուժեր, որոնց կյանքը այս շրջանում դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ և նրանք վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։

«Շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում, և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- ընդգծեց վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին