Կարևոր իրադարձություններ

Սմբատ Գոգյանը փոշմանել է, երևի չի հեռանա պաշտոնից. «Իրավունք»

10 Հունիս, 2020 08:32
 Սմբատ Գոգյանը փոշմանել է, երևի չի հեռանա պաշտոնից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հանդիպել է Փաշինյանի հետ` քննարկելով իր սկանդալային հրաժարականի թեման: Ու կարծես ընդհանուր լեզու են գտել:
 
Համենայնդեպս, պարոն Գոգյանը մեզ հետ զրույցում իր հրաժարականի մասին արդեն այս տեսակետը հայտնեց. «Երեւի չհեռանամ, փոշմանել եմ, համենայնդեպս, հիմա աշխատանքի եմ ԲՈԿ-ում»:
 
Պարոն Փաշինյա՞նն է Ձեզ համոզել:
 
Ես խնդիր եմ բարձրացրել, եւ այդ խնդիրը քննարկվում է: Ես հիմա ԲՈԿ-ում աշխատանքի եմ:
 
Փաստորեն, Ձեր բարձրացրած խնդիրը լուծվե՞լ կամ լուծման ընթացքի մե՞ջ է, որ փոշմանել եք հեռանալ:
 
Հուսով եմ, ես դրա համար եմ խնդիրը բարձրացրել, որ լուծում լինի, այսքանը»:
 
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին