Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,67
    6,97

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի մաքրման աշխատանքները․ Զբոսաշրջության կոմիտե

09 Հունիս, 2020 22:10
Մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի մաքրման աշխատանքները․ Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե հայտարարություն է տարածել․

«Այսօրվանից մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։ Վերջինս նպատակ ունի պետական կառույցների և քաղաքացիների համատեղ ջանքերով՝ լուծելու համայնքային խնդիրներ։

Այս լայնածավալ նախաձեռնության հիմնական նպատակն է զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր բոլոր այցելուների համար, ինչպես նաեւ աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին եւ ուղեկցորդներին։

Մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս նախապես ընտրված զբոսաշրջային վայրերի տարածքում հետևյալ ժամանակացույցի համաձայն ⤵️։

Ողջ գործընթացը կազմակերպվում է համաճարակային անվտանգության կանոններին համապատասախան»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին