Կարևոր իրադարձություններ

Վրաստանաբնակ հայ գործարարները Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարք․ «Ալիք մեդիա»

08 Հունիս, 2020 23:39
Վրաստանաբնակ հայ գործարարները Հայաստանին են նվիրաբերել 27 շնչառական սարք․ «Ալիք մեդիա»

2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Այս մասին հայտնում է Аliq.ge-ն։

«Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել:

Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին  հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում:



Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Ժամեր անց դրանք, արդեն իսկ գնված 10-ի հետ միասին վրաց-հայկական սահմանում էին: Սահման հասցնելու գործը կազմակերպեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող Հայաստան համահայկական հիմնադրամի գործընկերների կողմից անմիջապես տարվելու են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով դրանց մեծ մասը մնալու է Նորքի ինֆեկցիոնին, մի քանիսը տրամադրվելու են մարզերին (այս մասին հավելյալ կտեղեկացնենք)»,- ասված է «Ալիք մեդիա»-ի տարածած հաղորդագրությունում:



 

Լրահոս

Դիտել ավելին